00:00:00

Ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել․ Փաշինյան (տեսանյութ)

21:56, 05 հուլիս 2018

ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից: Այդ մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպման հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով նրանց, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք: Մենք պատրաստվում ենք օրենքի տառին համապատասխան ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալ ու համոզված եղեք, որ գնալու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում անպատժելի մարդիկ չպետք է լինեն։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=9QXk7CWVen8&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր