00:00:00

Զինկոմիսարիատների թվի կրճատման արդյունքում գործազուրկների թվի ավելացում չի լինի. ՊՆ խոսնակ

21:50, 05 հուլիս 2018

Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա: Իրենց հաստիքը կորցրած անձանց առաջարկվելու են այլ տարբերակներ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում: «Ներկայում խնդրի լուծման առաջնային փուլն է: Մարդուն չեն կրճատելու ու թողնեն գործազուրկ: Լինելու է օպտիմալացում: Եթե մարդը մեկ վայրում կորցնելու է իր հաստիքը, իրեն առաջարկվելու է այլ լուծում՝ միավորված զինկոմ շրջաններում, մոտակա զորամասի շրջանակում»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ եթե  հեռու համայնքներում աշխատելը ձեռնտու չլինի, առաջարկվելու է աշխատանք նաև մեծ բնակավայրերում զինկոմիսարիատի ապահովման կետերում: Ուղղակի կրճատումներ չեն լինելու, որոշ հաստիքներ  վերանայվելու են: «Մարդիկ մեծ մասամբ չեն տուժելու: Գործազուրկների թիվն այս գործընթացի շրջանակում չի ավելանալու»,-վստահեցրեց ՊՆ խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր