00:00:00

ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները․ Լենա Նազարյան

21:41, 05 հուլիս 2018

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկիների ներկայացում: Ահա, ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները: 1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով: 2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը: Այսպիսով կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս: 3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից: 4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով: 5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր