00:00:00

Նիստ ԵԿՄ-ում. վարչության նախագահի պաշտոնում ներկայացվեց Արամ Սարգսյանի թեկնածությունը

21:17, 05 հուլիս 2018

Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների  մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ: Նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի և արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Վարչության  փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին  ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի  թեկնածությունը: «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», - իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաև պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը: Ընդլայնված նիստում քննարկվեց նաև ԵԿՄարտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:   Ակտիվի նիստին ներկա էին ԵԿՄ հետևյալ բաժանմունքները.
Արմավիրի մարզ Արարատի մարզ
Արմավիր Արարատ
Մեծամոր Մասիս
Բաղրամյան Արտաշատ
Էջմիածին  
   
Արագածոտնի մարզ Լոռու մարզ
Ապարան Վանաձոր
Աշտարակ Թումանյան
Արագածավան Ստեփանավան
Թալին Տաշիր
Արագած Ալավերդի  
Կոտայքի մարզ Շիրակի մարզ
Հրազդան Գյումրի
Չարենցավան Անի
Բյուրեղավան Ախուրյան
Հաճն Արթիկ
Եղվարդ Վայոց Ձորի մարզ
Աբովյան Քասախ Գառնի Վայք
  Գեղարքունիքի մարզ   Տավուշի մարզ
  Սևան Գավառ Մարտունի Վարդենիկ Վարդենիս Ճամբարակ Դրախտիկ   Դիլիջան Իջևան Նոյեմբերյան Տավուշ   Սյունիքի մարզ Մեղրի
  Նիստին բացակայող բաժանմունքների նախագահներն իրենց դիրքորոշման մասին նախապես հայտնել էին վարչությանը: Այն հիմնականում չէր տարբերվում ներկաների կարծիքից:       ԵԿՄ լրատվության բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր