00:00:00

Արմավիրցիներն առաջարկում են անհամեմատ ցածր գնով բարձրորակ գյուղմթերք. 7 հազար տոննա սոխ եւ 20 հազար տոննա կարտոֆիլ

16:52, 05 հուլիս 2018

Արմավիրի մարզում առկա է անհամեմատ ցածր գնով բարձրորակ գյուղմթերք: Մարզպետարանից հայտնում են, որ Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում եւ գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ եւ 20 000 տոննա կարտոֆիլ: «Նշված գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին: Ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին կամ զանգահարել 077 11 44 66 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր