00:00:00

Ռիչարդ Միլսը Միացյալ Նահանգներից դեպի Հայաստան ներդրումների հոսք է ակնկալում

16:09, 05 հուլիս 2018

Հայաստանում  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր  դեսպան Ռիչարդ Միլսը դեպի Հայաստան  ներդրումների հոսք ու առևտրաշրջանառության աճ է ակնկալում: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ  և  երկրում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված,   ԱՄՆ-ից  ներդրումների ավելացման հնարավորություններին անդրադառնալով,  Միլսը վստահեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ բացված այս նոր էջը  ամերիկյան ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի՝ լինեն դրանք սփյուռքահ, թե ամերիկացի գործարարներ: «Անցյալ շաբաթ  ես Վաշինգտոնում էի՝ Սմիթսոնյան ժողովրդական կենցաղի փառատոնին, որտեղ Հայաստանն էլ էր ներկայացված: Թե Ամերիկայի սփյուռքից, թե այլ գործարարներից բազմաթիվ անգամներ լսեցի, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, եթե Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ լինի իր հանձնառություններին՝ արդարացի հասարակություն ձևավորելու, հավասար պայմաններ ստեղծելու և կոռուպցիան վերացնելու ուղղություններով, ապա շատ ավելի մեծ հետաքրքրվածություն կլինի այստեղ ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց Միլսը: Նա ընդգծեց, որ ամերիկյան գործարարներին հետաքրքրում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները: Միլսը վստահեցրեց, որ Միացյալ  Նահանգների հետ  առևտրի  և ներդրումների աճ պետք է ակնկալել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր