00:00:00

Արսեն Թորոսյանը շնորհավորել է

15:17, 05 հուլիս 2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի սահմանադրականությունը և օրինականությունն ընդհանրապես լինեն մեր քաղաքացիների կենսագործունեությունը կարգավորող ամենակարևոր սկզբունքները, որոնք երբեք չեն ստորադասվի այլ չգրված սկզբունքներին։ Ցանկանում եմ նաև բոլորին, որպեսզի մենք կառուցենք այնպիսի բարեկեցիկ, ազատ և արդար երկիր, որտեղ երաշխավորված կլինեն քաղաքացիների՝ սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքները, այդ թվում՝ առողջ լինելու և առողջության մասին հոգ տանելու իրավունքը։ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԵՎ ԲՈԼՈՐԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹՈՒՄ»: Фото Arsen Torosyan.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր