00:00:00

ՀՀ ոստիկանության պետի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

23:15, 02 հուլիս 2018 Տեսանյութեր

Հուլիսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ոստիկանության պետը նախ ընդգծեց երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության ամուր հիմքերը և համոզմունք հայտնեց, որ հարաբերությունները զարգանալու ներուժ ունեն: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, իսկ Հայաստանի ոստիկանության ու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համատեղ պայքարը հանցավորության դեմ տարեց տարի ավելի արդյունավետ է դառնում: Սերգեյ Կոպիրկինն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորեց երկու երկրների եղբայրական հարաբերությունները, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31