00:00:00

ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի. Նիկոլ Փաշինյան

17:15, 01 հուլիս 2018

Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին: «Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան, գիտեք, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ: Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, եւ իմ հրամանը հենց դա է եղել»,- ասաց վարչապետը: Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում սահմանին հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր նաեւ, որ ադրբեջանական կողմը հաղորդել է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունները տեղի են ունենալու հուլիսի 2-6-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր: Զորավարժությունների անցկացման վայրը չի նշվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր