00:00:00

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Մանե Թանդիլյանին

21:58, 30 հունիս 2018

Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ հունիսի 30-ին այցելել է ԱՀ խորհրդրան: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ ունեցած կարճատև առանձնազրույցից հետո Մանե Թանդիլյանը հանդիպումը շարունակել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով ներկաներին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Արցախ, իսկ առաջին այցը կատարել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Նախարարն ընդգծել է, որ շարունակելու է համագործակցությունն Արցախի հետ՝ անկախ իր զբաղոցրած պաշտոնի ձևաչափից: ԱԺ պատգամավորները, շնորհավորելով նորանշանակ նախարարին, ներկայացրել են այս պահին մշտական հանձնաժողովում շրջանառվող օրինագծերը և դրանցում առկա խնդիրները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմազավակության խթանման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, հաշմանդամությանը, սոցիալական մյուս հրատապ և առողջապահությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բարեփոխելու, այն առավել կիրառելի դարձնելու հանգամանքը՝ և այդ համատեքստում ընդգծվել է փոխգործակցության անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր