00:00:00

«Մենք լինելու ենք վարչապետի և ՔՊ-ի կողքին». Անդրիաս Ղուկասյանը նոր կուսակցություն է ստեղծում

21:24, 30 հունիս 2018

«Այն երկրում, որտեղ ազատ, արդար ընտրություններ չկային, չէր կարող լինել և կուսակցական գործունեություն։ Հիմա որոշել ենք կուսակցություն հիմնադրել՝ մեր երկրի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու համար»,- 168.am-ի փոխանցմամբ՝ «Հայ կառուցողական կուսակցության» առաջին համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ ընդգծելով, որ կուսակցության վարչությունը՝ որպես ՀԿԿ-ի ղեկավար, առաջադրելու է իր թեկնածությունը: ՀԿԿ-ն, Ղուկասյանի խոսքով՝ առաջիկայում մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է նրան, թե ՀԿԿ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ գործակցության ինչպիսի եզրեր է տեսնում, Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Գտնում ենք, որ ժողովրդավարական ուժերն առաջիկա ընտրություններում միասնական պետք է հանդես գան՝ միմյանց լրացնելով: «Քաղաքացիական պայմանագիրն» իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում՝ ժամանակավոր կառավարության կորիզն է ներկայացնում։ Մենք լինելու ենք վարչապետի և ՔՊ-ի կողքին»: Նոր կուսակցության արտաքին քաղաքականության տեսլականի վերաբերյալ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց, որ պետք է էապես փոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը. «Մենք գտնում ենք, որ արտաքին քաղաքականությունը պետք է ապահովի Հայաստանի տնտեսական, ռազմական, քաղաքական ներուժի աճը։ Այդ առումով՝ պետք է լրացվի այսօրվա արտաքին քաղաքականության օրակարգը՝ կոնկրետ առաջարկներով։ Օրինակ՝ Հայաստանը պետք է ունենա ելք դեպի ծով, այդ ուղղությամբ պետք է վարվի համապատասխան քաղաքականություն։ Դա նաև ենթադրում է մյուս հայեցակարգերի փոփոխություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր