00:00:00

Հայաստանում առաջին անգամ 680 գրամանոց երեխային ենթարկել են սրտի վիրահատության

21:02, 30 հունիս 2018

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը՝ բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ, իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վիրաբույժ Գագիկ Հեբոյանն ասաց, որ բացառիկ է նման քաշ ունեցող երեխային վիրահատելը: «Երեխան ծնվել է Մարգարյան հիվանդանոցում 26 շաբաթականում, այսինքն՝ անհաս, և միացված էր արհեստական շնչառության սարքին: Երեխայի մոտ բաց բոտալյան ծորան էր, ուստի անհրաժեշտ եղավ վիրահատել երեխային»,-տեղեկացրեց նա: Հեբոյանի խոսքով՝ երեխան դեռևս գտնվում է ծանր վիճակում: «Քանի որ ռիսկային էր նման քաշով երեխայի ավտոմեքենայով տեղափոխել Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, հետևաբար որոշվեց վիրահատությունն անցկացնել այնտեղ, որտեղ երեխան ծնվել էր: Վիրահատությունը կատարվել է հունիսի 26-ին։  Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբևիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր