00:00:00

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին. Ժիրայր Սեֆիլյան

18:43, 30 հունիս 2018

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» մասնակցելու են ապագա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ դեռ քննարկում են՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, գրում է News.am-ը: «Մեր երկրի ներսում աննախադեպ հնարավորություն է ստեղծվել կազմակերպել արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ եւ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» այս օրվանից իսկ պատրաստվում ենք այդ ընտրություններին: Մենք առաջիկա օրերին կմասնակցենք ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներին, արդեն ունենք ներկայացուցիչ եւ մասնակցության ձեւաչափն էլ առաջիկայում կորոշենք»,-ասաց նա: Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ ավելի գործնական քայլեր կանեն «Սասնա ծռերի» անդամներն ազատության մեջ կլինեն եւ իրենց առաջին խնդիրը նրանց ազատության մեջ գտնվելու հարցը լուծելն է: «Տղաները ոչ միայն քաղբանտարկյալներ  են, այլ նաեւ ռազմագերիներ են եղել եւ նրանք այս ընթացքում հապճեպություն չեն դրսեւորել ազատության  մեջ գտնվելու համար, ճնշում չենք գործադրել եւ կարծում ենք, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,-ասաց նա: Անդրադառնալով զոհված ոստիկանների հարազատների բողոքին, որ պահանջում են սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» անդամները անազատության մեջ մնան, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ ինքը հասկանում է անդառնալի կորուստ է եղել, սակայն բոլորն էլ պետք է հասկանան, որ զոհ են դարձել բռնատիրությանը եւ հույս հայտնեց, որ մահացած ոստիկանների հարազատներն էլ շուտով կհասկանան դա: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այսօր մասնակցում էր «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր