00:00:00

Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ. ՀՀ նախագահը գրառում է կատարել հյուրերի գրքում

18:16, 30 հունիս 2018

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հանրապետության նախագահը գրառում է կատարել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի գրքում։ «Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ և իմ առաջին հանդիպումն (որպես ՀՀ նախագահ-խմբ.) անցկացնել պետքարտուղարի հետ»,- գրել է ՀՀ նախագահ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր