00:00:00

Արցախի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը փակ նիստում քննարկել է պատգամավորների վարքը

17:21, 30 հունիս 2018

Արցախի Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի 17-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հունիսի 30-ին գումարել է փակ նիստ, որտեղ քննարկվել է հունիսի 28-ին, Արցախի ԱԺ նիստում պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, որտեղ նրանք միմյանց հայհոյել էին: Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին «հյալմա» (եկվոր) էր անվանել: Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս եւ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների՝ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի եւ հետագա անելիքների վերաբերյալ հարցերին: Նշենք, որ ավելի ուշ Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանը ներողություն էր խնդրել բոլորից՝ «գյալմա» բառի համար՝ նշելով, որ նյարդերը տեղի են տվել: Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ծագումով Տավուշի մարզից է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր