00:00:00

Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի առաջ բերած դիրքը՝ 4 կողմից կրակի տակ

03:50, 27 հունիս 2018 Տեսանյութեր

Ադրբեջանի կողմից առաջ բերված դիրքը 4 կողմից վերահսկում ենք, հարկ եղած դեպքում կարողանում ենք կրակի տակ պահել: Այս մասին Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագծում  լրագրողների հետ զրույցում վստահեցրեց մայոր Անդրանիկ Ծատուրյանը: Ըստ նրա` Ադրբեջանն առաջխաղացմամբ իր համար բարենպաստ պայմաններ չի ստեղծել: «Բլրի ներքևի հատվածում են եղել, հիմա բարձրացել են բլրի վրա, որը կտրված է ապահովումից, եթե մեծ քանակի զորք էլ կուտակված ունենան, միևնույնն է, ապահովումից կտրված են: Կոնկրետ կարողանում ենք ազդել դիրքի վրա, մեր գյուղացիների  համար վտանգ չեն ներկայացնում: Ոչ մի կերպ այդ տարածքը իրենց չի կարող օգուտ տալ»,- շեշտեց մայորը: Tert.am-ի հետ զրույցում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները վստահեցրին, որ Ադրբեջանի ցանկացած գործողություն, սադրանք զսպել են, պատրաստ են հետագայում ևս զսպել, հակահարված տալ: Զինծառայողներն ընդգծեցին, որ չնայած նրան, որ Ադրբեջանը սպառազինության մրցավազքի մեջ է, բայց մարդկային գործոնով շատ թույլ է, իրենք անձամբ են համոզվել՝ դիտարկելով հակառակորդի գործողությունները: Զինծառայողները հորդորեցին հասարակությանը հանգիստ լինել, Նախիջևանի ուղղության վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը  դիտարկել որպես ապատեղեկատվություն: Հիշեցնենք, որ Ադրբեջանական մամուլում պարբերաբար գրվում է, որ Նախիջանում տարածք են «ազատագրել»: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այց էր կազմակերպել Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագիծ։ Այցի շրջանակում լրագրողները հայկական և ադրբեջանական կողմերի կրակակետերը  տեսնելու հնարավորություն ունեցան: Մանրամասները` տեսանյութում

tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր