00:00:00

Ինչպես ճիշտ եւ անվտանգ արեւապաշտպան քսուք ընտրել

22:10, 26 հունիս 2018 Ժամանց

Ամռանը շատերն են արեւի տակ լինելում, հատկապես, եթե լողափնյա հանգստի են մեկնում։ Թեեւ արեւը D վիտամինի անսպառ աղբյուր է, սակայն դրա ճառագայթները չափազանց վտանգավոր են եւ կարող են մաշկի քաղցկեղ առաջացնել։ Այդ պատճառով լողափնյա հանգստի մեկնելիս կամ արեւի տակ աշխատելիս պետք է անպայման արեւապաշտպան քսուք օգտագործել։ Շատ կարեւոր է ճիշտ քսուք ընտրելը, որպեսզի այն հնարավորինս օգտակար լինի։ Արեւապաշտպան քսուքի հիմնական գործառույթն այն է, որ այն մաշկի վրա թաղանթ է ստեղծում, որն էլ պաշտպանում է մաշկ ճառագայթներից ու թուլացնում դրանց ազդեցությունը մաշկի վրա 10 անգամ։ Ճառագայթում Արեւի լույսը բաղկացած է տեսանելի հատվածից, ինչպես նաև ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթներից, որոնք տեսանելի չեն մարդու աչքին։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի վրա ազդում են, սակայն չեն անցնում հագուստի միջով։ Դրանք անհրաժեշտ են օրգանիզմում մելանինի և D վիտամինի սինթեզի համար։ Սակայն այս ճառագայթները կարող են մաշկի այրվածքներ առաջացնել, ինչպես նաեւ բջիջների մուտացիա, որը վատ հետեւանքներ կարող է ունենալ։ Ինֆրակարմիր ճառագայթները մաշկի ավելի խորը շերտերի տակ են անցնում, հենց դրանց շնորհիվ է տաքության հաճելի զգացողություն ստեղծվում, սակայն դրանք չորացնում են մաշկը, նպաստում մաշկի ծերացմանը։ Արեւի ճառագայթները տարբեր տեղերում, տարբեր եղանակին ու օրվա տարբեր ժամերին տարբեր կերպ են ազդում։ Իհարկե, դրանք ամենից վտանգավոր են ամռանը, կեսօրից հետո մինչեւ երեկո, նրանց համար, ովքեր գտնվում են արեւի ուղիղ ճառագայթների տակ։ Արեւապաշտպան քսուքներ Նման յուրաքանչյուր քսուք ունի արեւից պաշտպանող SPF ինդեքս, որը թվերով է արտահայտվում։ SPF (Sun Protection Factor) արեւապաշտպան տարրն է։ Այն պաշտպանում է մաշկը, երբ արեւի տակ եք։ SPF-ի մակարդակը տատանվում է 2-ից 50։ 2-ը ամենաթույլ արեւապաշտպան միջոցն է։ Միջինը SPF 10-15-ն, ամենից շատ այն են օգտագործում, նախատեսված է նորմալ մաշկի համար։ Պաշտպանության մաքսիմալ մակարդակ ապահովում են SPF 50 միջոցները, դրանք 98 տոկոսով պաշտպանում են վնասակար ճառագայթներից։ Կարեւոր է հաշվի առնել, թե որտեղ եք հանգստի մեկնում՝ սարեր, որտեղ նույնպես ուլտամանուշակագույն ճառագայթման ինդեքսը շատ բարձր է և այրվածքներ ստանալու հնարավորությունը մեծ է, թե լողափ։ Սարերում հանգստի համար ավելի լավ պաշտպանության բարձր մակարդակ ընտրեք՝   SPF 30։ Լողափին, եթե մաշկը շատ սպիտակ չէ, կարելի է   SPF 15 օգտագործել։ Երեխաների համար միշտ նախընտրելի է պաշտպանության բարձր մակարդակ ունեցող ինդեքս ընտրել՝  առնվազն SPF 30։ Գեղեցիկ արեւայրուքի կանոնը Սովորաբար արեւապաշտպան քսուքները մաշկին քսում են արեւի տակ հայտնվելուց 15-20 րոպե առաջ՝ չոր մաշկին։ Հատկապես ուշադրություն դարձրեք դեմքին, ուսերին, կրծքերին, ծնկներին, դրանք առաջինն են այրվում։ Քսուքը քսեք շրջանաձեւ շարժումներով՝ ամբողջ մարմնին հավասար շերտով։ Եթե արեւի տակ եք լինելու, խուսափեք սպիրտ պարունակող միջոցներ օգտագործելուց՝ լոսյոններ, կոսմետիկ միջոցներ, օծանելիք եւ այլն։ Եթե ծովում եք, մի քանի անգամ ջուրը մտնելուց հետո կրկին քսեք արեւապաշտպան քսուքը։ Նախընտրեք ջրակայուն քսուքները, դրանք ջրում եւս ձեզ կպաշտպանեն։ Լավ արեւայրուք ստանալու, սակայն միեւնույն ժամանակ մաշկին հնարավորինս քիչ վտանգ հասցնելու համար արեւի տակ եղեք առավոտյան՝ մինչեւ ժամը 10-ը եւ երեկոյան 16․00-ից հետո։ Արեւի տակ մնալուց հետո երբ վերադառնաք տուն կամ հյուրանոց, գոլ ջրով լոգանք ընդունեք եւ մաշկին սնուցող քսուք քսեք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր