UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր նպատակն է նվաճել չեմպիոնի տիտղոսը, ինչից հետո նա չի մտածի ժառանգության մասին, այլ կենտրոնանա միայն գումար վաստակող մենամարտերի վրա, գրում է armsport.am-ը:
«Բաղձալի տիտղոսի նվաճման դեպքում վերջ կտամ սպորտին։ Դա պարզապես բիզնես կլինի․․․ Այդ մենամարտից հետո, երբ ես դառնամ չեմպիոն, կմտածեմ միայն գումար բերող մենամարտերի մասին»,- ասել է Ծառուկյանը Pound 4 Pound փոդքաստի ժամանակ։
Մախաչևն ու Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնեն հունվարի 18-ին՝ UFC 311 մրցաշարի շրջանակներում, որը կկայանա ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում։ Մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը։ Նույն մրցաշարում Մերաբ Դվալիշվիլին կանցկացնի իր առաջին տիտղոսի պաշտպանությունը՝ մենամարտելով Ումար Նուրմագոմեդովի դեմ։
Ծառուկյանը նախորդ մենամարտում հաղթեց Չարլզ Օլիվեյրային՝ մրցավարների բաժանված որոշմամբ (28–29, 29–28, 29–28)։ Մենամարտը կայացել էր ապրիլի 13-ին UFC 300 մրցաշարում, Լաս Վեգասի T-Mobile Arena-ում։