00:00:00

Քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի շենքի դիմաց (տեսանյութ)

03:50, 25 հունիս 2018

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Հավաքված քաղաքացիներից Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ այս պահից հավաքվում են քաղաքապետարանի շենքի դիմաց, եւ մինչեւ առավոտ այնտեղ են լինելու, որպեսզի թույլ չտան, որ Տարոն Մարգարյանը մուտք գործի քաղաքապետարանի շենք:  «Մենք մնալու ենք այստեղ, եւ կոչ եմ անում միանալ, ինքը չպետք է մտնի այս շենք: Սաղ գիշեր մնալու ենք այստեղ, խաղաղ, անհնազանդության ակցիաներ ենք անելու»,- ասաց Արամ Մանուկյանը, հավելելով, որ իրենք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: https://www.facebook.com/aram.manukyan.3958/videos/899635026904811/?notif_id=1529876556220567&notif_t=live_video Նշենք, որ քաղաքացիների՝ այս պահից սկսած քաղաքապետարանի մոտ հավաքվելու եւ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու առիթ էր հանդիսացել FACT TV-ի հետաքննական տեսանյութը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր