00:00:00

Մանվել Գրիգորյանն այլեւս ԵԿՄ նախագահը չէ

18:45, 24 հունիս 2018

Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունն այսօր  հրավիրած նիստում որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նա նաեւ հրապարակեց նիստում ընդունված հայտարարությունը: «ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ - խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, - կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները, - վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում: Համլետ Հայրապետյանն ասաց՝ բուռն քննարկում ունեցան: «Շատ բուռն քննարկումներ եղան, դուք, երեւի, նաեւ ձայներ լսեցիք: Բայց եթե մարդիկ մի տեղ հավաքված են ու գոռգոռոց չի լսվում, ուրեմն էդտեղ երկրապահ չկա»,- կատակեց ԵԿՄ վարչության փոխնախագահը: Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ակտիվի ինքնաբուխ նիստ տեղի ունեցավ, որոշվեց գնալ նոր ընտրությունների, նոր վարչություն ընտրել, նորոգել ԵԿՄ-ն՝ հաշվի առնելով երկրի այսօրվա իրողությունը: «Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»,- հավելեց Համլետ Հայրապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր