00:00:00

Բերքը վնասվել է 60-80 տոկոսով. Ամբերդում կարկուտի վնասների նախնական գնահատում է կատարվել

14:32, 24 հունիս 2018

Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում կատարվել է հունիսի 20-ին տեղացած կարկուտի նախնական գանահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը: «Կարկուտից խաղողը վնասել 60-80 տոկոս, բանջարեղենը 100 տոկոսով, ցորենն ու գարին 50 տոկոսով, մրգատու այգիները 80 տոկոսով: Ընդհանուր առմամբ 217 հա այգիներ եւ ցանքատարածություններ են վնասվել»,-ասաց նա: Գյուղապետը նշեց, որ երկուշաբթի կամ երեքշաբթի հավաքված տվյալները կներկայացվեն մարզպետարան: Նշենք, որ հունիսի 20-ին կարկուտը վնասել է Արմավիրի մարզի Արագած, Ամբերդ, Աղավնատուն եւ Լեռնամերձ համայնքների այգիներն ու հողամասերը: Դրանից հետո մարզպետ Գագիկ Միրջանյանը այցելել է կարկուտից տուժած համայնքներ եւ խնդրել հանձնաժողովներ ստեղծել, որպեսզի վնասները ներկայացնի Կառավարությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր