Մարտի 6-ին, ժամը 00:04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ВАЗ-2106 և Opel մակնիշի ավտոմեքենաները, վարորդն ավտոմեքենայում արգելափակված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայում բախվել են Opel մակնիշի 35 CF 756 (վարորդ՝ 1970 թ. ծնված Գ. Ա.) և ВАЗ-2106 մակնիշի 21 SU 799 (վարորդ՝ 1972 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները, ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: