00:00:00

Ավելի քան 5000 մարդ հեռացել է Աֆրինից. ՄԱԿ

04:20, 06 մարտ 2018 Աշխարհ

Ավելի քան 5000 մարդ հեռացել է Սիրիայի Աֆրինից, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Աֆրինից ավելի քան 5 հազար մարդ հեռացել է: Սակայն, ինչպես հասկանում ենք, տեղական իշխանությունները շարունակում են շրջանի ելքը արգելափակել», - ասել է  Դյուժարիկը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ը «տեղական իշխանությունների հետ ուղղակի կապ չունի»:

«Չափազանց կարեւոր է, որ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել եւ իրենց կամքով հեռանան ցանկացած շրջանից», - ասել է նա: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին Սիրիայի Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ հայտարարեց  «Ձիթենու ճյուղ» գործողության սկիզբը: Թուրքիայի հետ միաժամանակ գործում են «Սիրիական ազատ բանակի» զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր