00:00:00

Անգլիացի ֆուտբոլիստները հրաժարվում են ինչ-որ բան ուտել Ռուսաստանում

15:23, 14 հունիս 2018 Սպորտ

Այսօր Ռուսաստանում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ բոլոր հավաքականների ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ռուսաստան։ Նախօրեին ՌԴ է ժամանել նաեւ Անգլիայի ազգային հավաքականը, եւ նրանց դիմավորել են ավանդական ինքնաեռով եւ կարավայով՝ աղ ու հացով։ Բրիտանացի ֆուտբոլիստները ընդունել են նվերները, սակայն կտրուկ հրաժարվել են կարավայը փորձելուց, ինչպես ընդունված է։ Նշենք, որ The Sun հանդեսը դեռեւս մարտին գրել էր, որ բրիտանացի ֆուտբոլիստներն իրենց հետ Ռուսաստան են տանելու ամեն տեսակի սնունդ, խոհարարներ, անգամ շոկոլադ ու թեյ։ Նշվում էր, որ Անգլիայի հավաքականը վախենում է տարբեր տեսակի թունավորումներից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր