00:00:00

Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

12:45, 27 նոյեմբեր 2026 Հասարակություն

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Նախարարության փոխանցմամբ, որոշմամբ հաստատված ցանկում ըստ բուհերի ներկայացված են մասնագիտությունները և դրանց դասիչները, կրթական ծրագրերը, ուսուցման ձևերը, ինչպես նաև յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված մրցութային և ոչ մրցութային ընդունելության քննությունները։

2026-2027 ուսումնական տարվա համեմատությամբ՝ կրթական ծրագրերի և ընդունելության քննությունների փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, 2027-2028 ուսումնական տարվա ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 909-Ն որոշմամբ հաստատված՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների նոր ցանկի համաձայն։

Պահպանվում են նաև կամընտրական քննությունների հնարավորությունը և դիմորդների՝ միասնական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու իրավունքը։ Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2026 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։

Նախարարությունից հիշեցնում են, որ 2030-2031 ուսումնական տարվանից բուհական ընդունելությունը կիրականացվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով սահմանված կարգով, որի ընթացակարգի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն բուհերի կողմից 2027 թվականին։ Մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը՝ կկիրառվեն գործող կարգավորումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր