00:00:00

Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

13:31, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Տեսա, որ Կինոմոսկվայի վրա ավտոմատներով պարում են, և ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Մոնթե» ֆիլմի պրեմիերային ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների բացակայության վերաբերյալ հարցին։

Նա նշեց, որ ցանկացած 3-րդ երկրից երբ այդ տեսարանը տեսնեն, հարցեր կծագեն, թե ինչու՞ են Հայաստանում ավտոմատներով պարում։

Վարչապետի խոսքով՝ այն, որ տվյալ դրվագը ֆիլմից հատված էր, չի նշանակում, որ պետք է Երևանի կենտրոնում նման պար պարեին. «Դա ի՞նչ կապ ունի. ուրեմն ավտոմատներով թող գային Կառավարության շենքում պարեին, գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախի ազատագրման գործում մեծ ավանդ ունեցող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր։

Հերոսի ծննդյան օրը մեծ էկրան բարձրացավ նրա մասին պատմող ֆիլմը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր