00:00:00

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը. Տիգրան Արզաքանցյան

11:28, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտի» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանը:


«Ստանձնել եմ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։

1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։ Տասնամյակներ շարունակ այն կարևոր դեր է ունեցել Հայաստանի գիտատեխնոլոգիական ներուժի ձևավորման և զարգացման գործում՝ լինելով խորհրդային տարիների առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկը։

Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։

Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։

Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,- գրել է Արզաքանցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր