00:00:00

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի․ Կառավարությունը օրենքի նախագիծը ԱԺ չի ուղարկելու

14:03, 09 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի․ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կառավարությունը հրաժարվել է Ազգային ժողով ուղարկել թաղման նպաստի տրամադրման կարգը փոխելու վերաբերյալ նախագիծը։

Նախարարը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հանրային արձագանքի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հետ կանգնել նախաձեռնությունից։

«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- հայտարարել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում էր 2027 թվականի հունվարի 1-ից էապես սահմանափակել թաղման նպաստի շահառուների շրջանակը։

Նախագծով նախատեսվում էր, որ 200 հազար դրամի չափով թաղման նպաստը կտրամադրվի միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Այսինքն՝ կենսաթոշակառուների մյուս խմբերի հարազատները կզրկվեին այդ վճարից։

Կառավարության հիմնավորմամբ՝ թաղման նպաստի համակարգը պետք է դառնար ավելի հասցեական, իսկ խնայված գումարներն ուղղվեին կենսաթոշակների բարձրացմանը։ Նախատեսվում էր, որ փոփոխության արդյունքում տարեկան շուրջ 4.3-4.4 միլիարդ դրամ կխնայվեր։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային դժգոհություններից հետո, սակայն, նախարարությունը որոշել է հրաժարվել նախագծից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր