00:00:00

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան

13:27, 09 նոյեմբեր 2026 Հասարակություն

Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական ենթակառուցվածքներին։

Քաղաքի տարբեր հատվածներում ձյան ծանրության տակ բազմաթիվ ծառեր ու ճյուղեր են կոտրվել, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է Syunik News-ը։

Ստեղծված իրավիճակի հետևանքով քաղաքի մի հատված զրկվել է էլեկտրամատակարարումից։ Հոսանքազրկված տարածքում կան նաև դպրոցներ և մանկապարտեզներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր