00:00:00

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

20:20, 05 հունիս 2018

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ: Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն չորրորդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր: Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին և կանխատեսումներին կարող եք ծանոթանալ Ֆիչ Ռեյթինգս (Fitch Ratings)  գործակալության https։//www.fitchratings.com/ պաշտոնական կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր