00:00:00

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

09:40, 03 նոյեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորի թեկնածուները մեկը մյուսի հետևից դատի են տալիս ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վիճարկելով իրենց վերաբերյալ ընդունված որոշումները։

Ինչպես «Ժողովուրդ»-ը հայտնել էր, ԲԴԽ-ն որոշել է Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում Պետրոս Վարդանյանին նշանակելու առաջարկություն չներկայացնել Հանրապետության նախագահին։

Խորհրդի նման որոշումների հետ չհամաձայնող թեկնածուները դիմում են Վարչական դատարան։ Այսպիսով՝ դատավորի պաշտոնին հավակնող անձանց և ԲԴԽ-ի միջև տարաձայնությունները տեղափոխվում են դատարան։


«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկություններ էր ստացել այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահ Արթուր Աթաբեկյանն ազատվում է Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքացիական և վարչական մասնագիտացումների դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանցից։

Բանն այն է, որ դատական համակարգում ակտիվորեն քննարկվում է այդ ցուցակների կազմավորման հարցը։ Մասնավորապես, համակարգում շրջանառվող պնդումների համաձայն՝ ցուցակներում ընդգրկվել են անձինք, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում դատավորին ներկայացվող չափանիշներին, իսկ նրանց ընդգրկումը պայմանավորված է եղել ինչ-ինչ պայմանավորվածություններով։

Օրինակ՝ ԲԴԽ-ն որոշել էր նաև դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու առաջարկություն չներկայացնել Հանրապետության նախագահին։

Ըստ էության, Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ընթացքում ձևավորված ցուցակներում ընդգրկված թեկնածուները գործող ԲԴԽ-ի հավանությանը չեն արժանանում։ Եվ սա այն պայմաններում, երբ Անդրեասյանը շարունակում է պետական պաշտոն զբաղեցնել՝ որպես Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

Արդյունքում՝ դատավորի թեկնածուները մեկը մյուսի հետևից դատի են տալիս ԲԴԽ-ին՝ արդեն դատարանի միջոցով փորձելով հասնել իրենց վերաբերյալ ընդունված որոշումների վերանայմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր