00:00:00

Երևանյան ամառ 2018. բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում

18:15, 05 հունիս 2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես: Միջոցառման ծրագիրը բազմաժանր էր և ուղղված երեխաների ժամանցը հնարավորինս ուրախ և օգտակար կազմակերպելուն: Սիրահարների այգու մի հատվածը տրամադրվել էր պատանի նկարիչ-նկարչուհիներին, ովքեր տեղում ստեղծագործում էին բնության թեմատիկայով: Մեկ այլ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր շփում տարբեր կենդանիների հետ: Դիմակահանդեսի կանոնների համաձայն՝ երեխաները միջոցառմանը մասնակցել են իրենց սիրելի կենդանիների կերպարանքով: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև բազմատեսակ խաղեր, ինչպես նաև բազմաժանր շոու-ծրագիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր