00:00:00

Շտապօգնության 200 նոր մեքենա կներմուծվի․ Արսեն Թորոսյան

17:20, 05 հունիս 2018

Օգոստոսին Հայաստան կգան շտապօգնության 200 նոր ավտոմեքենաներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասել է, որ սա Չինաստանի կառավարության նվերն է Հայաստանի առողջապահության ոլորտին: Նախարարը նշել է, որ այս աջակցությունը կօգնի ամբողջությամբ լուծել Հայաստանի շտապօգնության ծառայության ավտոպարկի խնդիրները: «Մտածում ենք այդ ավտոմեքենաների մի մասն էլ տրամադրել գյուղական ամբուլատորիաներին՝ տնային կանչերի համար»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ շտապօգնության կանչերի մեծ մասը չի ավարտվում հոսպիտալացմամբ, ինչը նշանակում է, որ դրանք, ըստ էության, տնային կանչեր են։ Իսկ այս խնդիրը լուծելու համար, նախարարի հավաստիացմամբ, կներդրվի նաև երեկոյան բժիշկների համակարգը: «Մտադիր ենք երեկոյան բժիշկների համակարգ ստեղծել, որոնք կաշխատեն հենց այդ կանչերի սպասարկման ոլորտում»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր