00:00:00

Մեկական գա՞ռ պիտի մատուցեին ամեն մի երեխայի համար․ Սփյուռքի նախարարի խոսքով՝ նախկինում շռայլություններ են եղել

15:32, 05 հունիս 2018

Ես սփյուռքի նախարար նշանակվել եմ իմ քաղաքական թիմի կողմից, որպեսզի կարողանամ սփյուռքը ճանաչելու իմ փորձը, էնտուզիազմը բերել նորովի, ավելի թարմ կերպով գործունեություն ծավալել նախարարությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա նշեց, որ քաղաքական առումով այն ժառանգությունը, որ ստացել են նախորդ իշխանությունների կողմից, թույլ չի տալիս, որ պաշտոնյան ի սկզբանե ի կատար ածի այն ծրագրերը, որոնց համար նշանակվել է: Նախարարը նշեց, որ նախորդ ծրագրերի հետ կապված՝ պիտի որոշում կայացներ՝ դրանք իրականացվելու են, թե ոչ: «Ես ոչ միայն եկել եմ փոփոխություններ բերելու, այլև պիտի ապահովեի նախարարության բնականոն ընթացքը: Մենք գտնում ենք, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: Իսկ մենք պարտավոր ենք լինել բաց ու թափանցիկ, հաշվետու մեր քաղաքացիների առաջ: Իսկ իրողությունը մեզ մտահոգվելու, կասկածելու առիթներ տվեց: Երկու օր առաջ, երբ մեր կասկածները բավականին հիմնավոր էին, ես հանդիպեցի պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, նրան ներկայացրի մեր մտահոգությունները»,-ասաց նա ու հավելեց, որ նախկինում միշտ նույն կազմակերպություններն են շահել տենդերներում: Նախարար հավելեց, որ շռայլություններ են եղել տարբեր ծրագրերում, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի համար չորս հազար դրամ է տրամադրվել լանչի համար: «Գառ պիտի՞ մատուցեին ամեն մի երեխայի համար մեկական, սև խավիա՞ր, թե՞ ինչ»,-նկատեց նա: Ըստ Հայրապետյանի՝ չի բացառվում, որ փողեր մսխելու մասն է խոսքը գնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր