00:00:00

Հին «ռազբորկաներ»․ Արտաշատում մերժում են քաղաքապետին

15:40, 05 հունիս 2018

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ավագանին պահանջում է քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը։ Արտաշատի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու անդամները բոյկոտում են՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Ավագանու անդամները լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել են քաղաքապետ Բենիամինյանի գործունեությունից։ «Արտաշատն աղբի մեջ կորած է: Աղբահանությունը շատ վատ է կատարվում»,-ասել է ավագանու անդամներից Կամո Խաչատրյանը։ Իրականում հասկանալի է, որ ավագանու անդամների դժգոհությունը մեծապես ոչ թե արտաքին աղբի, այլ քաղաքը ներքին աղբից մաքրելն է։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը շղթայական ռեակցայով  տարածվում է ամբողջ հանրապետությունով, եւ ըստ էության չէր կարող անմասն թողնել նաեւ Արտաշատ քաղաքը։ Առհասարակ Արտաշատը տարիներ շարունակ համարվել է նախկին վարչապետերից Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ համարվող քաղաք։ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուց հետո Արտաշատում եւս որոշակի փոփոխություններ տեղի ունեցան։ Բենիամինյանն Արտաշատի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է,  եւ մինչեւ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը քաղաքապետարանի աշխատակազմում որևէ պաշտոն չի զբաղեցրել։ 2005-2006թթ. Կարեն Բենիամինյանն աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի ներտնային սպասարկման ծառայությունում` որպես վարպետ: 2006թ-ից` նույն ծառայության պետ: Իսկ ամենակարեւորը՝ նա Արտաշատում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի սանիկն է: Գազի Հովոյի վիճակը մեղմ ասած տխուր է, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ նրա որդին հայտնվել է աղմկահարույց միջադեպի կենտրոնում։ Արտաշատը մշտապես բաժանված է եղել կլանների։ Այստեղ իրենց դերակատարությունն են ունեցել Աբրահամյանները, Գրիգորյաններն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավորներերը։ Արտաշատում տեղի ունեցող զարգացումները թերեւս հին «ռազբորկաների» արդյունք է։ Այս ամենից հասարակությունը կարող է մեկ օգուտ ունենալ՝ ազատվել ՀՀԿ-ական քաղաքապետից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր