00:00:00

Բուհերի դիմորդների թիվն այս տարի անհամեմատ նվազել է

14:56, 05 հունիս 2018

Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի, թե՛ բուհերի մասնագետները դիմորդների նման ցածր քանակը պայմանավորեցին 12-ամյա կրթական համակարգով: «Ունենք 4626 դիմորդ: Դասարանները քիչ թվով աշակերտներ ունեին: Այս տարվա շրջանավարտներն առաջինն էին, ովքեր ավարտում էին 12 տարի սովորելով»,-դիմորդների թվի կրճատումն այսպես հիմնավորեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը: ԵՊՀ ընդունելության առաջին փուլում դիմել է 1519 դիմորդ: Նախորդ տարի բակալավրիատի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ էր դիմել 2632 դիմորդ՝ 1113-ով ավելի այս տարվա դիմորդների թվից: «Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ԵՊՀ-ն այս տարի ամենաշատ դիմորդներ ունի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունների համար: Քիչ դիմորդներ ունեն «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները»,-ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ու հավելեց, թե այս տարի ԵՊՀ-ում չկա ֆակուլտետ, որ ընդհանրապես դիմորդ չունենա: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր