00:00:00

«Մուծվողները» կլքեն ՀՀԿ-ն

15:08, 05 հունիս 2018

ՀՀ Ազգային Ժողովում մի քանի օր է քննարկվում է բյուջեյի կատարողականը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մշակել է ծրագիր, որը խորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է հունիսի 7-ին։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, նոր ձեւավորված կառավարությունից հետո, քաղաքական  դաշտում հիմնական հարցադրումը վերաբերում էր արտահերթ ընտրությունների հարցին։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ իշխանափոխությունը ամբողջական կլինի միայն արտահերթ ընտրություններից հետո։ ՀՀԿ-ն հակադարձում էր, թե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում։ Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն փլուզվում է, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ ՀՀԿ-ն եւս ինքստինքյան գնում է արտահերթ ընտրությունների։ 58 հոգանոց ՀՀԿ խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը և Արման Սահակյանը, խմբակցությունից հեռացվել է Շիրակ Թորոսյանը, Ֆելիք Ցոլակյանը: Կայուն մեծամասնությունից՝ փոքրմասնություն դառնալու ճանապարհին ՀՀԿ-ին մեկ քայլ է մնացել։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով առաջիկայում ՀՀԿ խմբակցությունը կլքեն մի քանի պատգամավոր եւս։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն ՀՀԿ խմբակցությունը կարող են լքել Արամայիս Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Միհրան Պողոսյանը։ Նրանք ՀՀԿ-ի գործարար հատվածն են, եւ խորհրդարանում՝ ՀՀԿ-ի հովանու ներքո հայտնվել են բացառապես սեփական բիզնես շահերի համար։ Հիմա Հայաստանում խաղի կանոններ են փոխվել, եւ ամենաառաջինը  գործարար պատգամավորների համար։ Գաղտնիք չէ, որ գործարարները խորհրդարանում բացառապես կոճակ սեղմողի դեր են կատարում, եւ հեռու են օրենսդիր գործունեությունից։ Սա Սերժ Սարգսյանին չի մտահոգել։ Ի վերջո նախկին իշխանությունների համար գերխնդիր եղել է, ոչ թե Հայաստանի զարգացումը, այլ, որ օլիգարխները օրենքով անձեռնամխելի լինեն եւ ժամանակին «մուծվեն» համապատասխան գումարները։ Այսօր իրավիճակ է փոխվել։ ՀՀԿ-ի գործարար հատվածը գիտակցում է, որ նախկին պայմանավորվածությունները չեն գործում, եւ եթե պետք է «մուծվեն», ապա միայն պետական բյուջե։ Սա ենթադրում է, որ ՀՀԿ-ում նրանց մնալն  այյլեւս անիմաստ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր