00:00:00

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Օպել»- ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք

15:48, 30 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Ռազմիկ Չ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր