00:00:00

Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են, հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ

18:29, 27 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

ՀԷՑ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները ներկա պահին իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ են ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։ «Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։ Հավելյալ մանրամասների դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր