00:00:00

Ավազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է

15:44, 19 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր