00:00:00

Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետ

14:25, 19 սեպտեմբեր 2026 Սպորտ

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նվաճած տիտղոսին։

Հայ ըմբիշը կիսվել է իր տպավորություններով և ընդգծել գրանցած արդյունքի կարևորությունը.

 
«Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան։

Ինձ համար մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը»,- գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր տիտղոսային մենամարտում 26-ամյա հայ ըմբիշը պարտության էր մատնել ամերիկացի Օստին Դեսանտոյին՝ նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Երեք մրցափուլ տևած չափազանց դիտարժան ու լարված գոտեմարտն ավարտվել էր մեր մարզիկի հաղթանակով՝ 6:3 հաշվով։ Այսպիսով, Հարությունյանը չեմպիոնական գոտին խլեց Դեսանտոյից, որի համար սա առաջին պարտությունն էր պրոմոուշենում։

Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր