00:00:00

Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ

11:14, 19 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր