00:00:00

Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին

17:43, 18 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։

Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր