Այսօր ժամը 16:50-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում հայտնաբերել են տղամարդու դի՝ կիսաքայքայված վիճակում։
Ըստ ֆոտոլրագրողի՝ ոստիկանները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։