Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Այնթապ բնակավայրում․ բախվել են «Mercedes S550», «Opel Vectra», «Opel Zafira» և «Opel Combo» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։