00:00:00

Գաբրիել Սարգսյանը շախմատի համաշխարհային օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով երկրորդ ամենատիտղոսակիր շախմատիստն է

12:51, 15 սեպտեմբեր 2026 Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շախմատի համաշխարհային օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակով երկրորդ ամենատիտղոսակիր շախմատիստն է։
 
Գաբրիել Սարգսյանը զիջում է միայն ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որը օլիմպիադաներում մեդալակիր է դարձել 8 անգամ:
 
Սարգսյանը երեք անգամ հռչակվել է չեմպիոն, մեկ անգամ նվաճել արծաթե և երկու անգամ՝ բրոնզե մեդալ։
 
Երրորդ տեղում՝ 5 մեդալով, Լևոն Արոնյանն է, որը օլիմպիադայում հանդես կգա ԱՄՆ-ի հավաքականի կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր