00:00:00

Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք

12:32, 13 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «փայծախի պատռվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում նշված դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Քրիստինե Ս․-ն հայտնել է, որ 6-Բ դասարանի աշակերտը վերոնշյալ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12։20-ից 12։30-ի սահմաններում, դասամիջոցին դասից փախչելու ժամանակ, իր դասընկերներ՝ Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա, 11-ամյա, 10-ամյա և 11-ամյա աշակերտների ներկայությամբ, դպրոցի առաջին հարկի դասասենյակի լուսամուտից՝ մոտ 1,5 մ բարձրությունից, դուրս ցատկելու և բետոնե եզրաքարի վրա վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր