Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում հարձակվել որևէ պետության վրա։
«ԲելՏԱ»-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նշել է, որ Մինսկը գործում է պրագմատիկ մոտեցմամբ և չի ձգտում ռազմական հակամարտությունների։
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք, մենք պրագմատիկ ենք»,- ասել է Բելառուսի նախագահը։
Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պարտավոր է պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը, բնակչությանը և ապահովել երկրի անվտանգությունը։
Նրա խոսքով՝ Բելառուսը չի կարող հաղթել իր շուրջը գտնվող պետությունների հետ հնարավոր լայնածավալ հակամարտությունում, սակայն պետք է պատրաստ լինի պաշտպանելու երկիրը։
Լուկաշենկոն նաև նշել է, որ Բելառուսը պարբերաբար արձանագրում է օդային տարածքի խախտումներ։ Նրա գնահատմամբ՝ Մինսկը միշտ պետք է պատրաստ լինի ժամանակին և համարժեք արձագանքի։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին հաղթահարել առկա բոլոր դժվարությունները։