00:00:00

Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ

11:10, 11 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նոր Հաճըն քաղաքի շատրվանների հրապարակում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Դերենիկ Մ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և, հայտնվելով մյուս կողմում, բախվել կայանված շտապօգնության և 2 «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր