00:00:00

Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Մոլդովայի հետ

01:01, 05 հունիս 2018 Սպորտ

Ավստրիայի Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» ստադիոնում ավարտվեց Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումը։ Խաղում դարպասի գրավում չարձանագրվեց։ 18-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանի հարվածից հետո գնդակը դարպասապահի միջամտությունից հետո դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Վարդան Մինասյանի թիմը համեմատաբար ավելի ակտիվ անցկացրեց խաղի վերջին 20 րոպեները։ Մասնավորապես՝ 83-րդ րոպեին հարձակմանը միացած Վարազդատ Հարոյանի անցումից հետո գնդակը հայտնվեց Հենրիխ Մխիթարյանի մոտ, նա էլ հարվածեց, բայց կրկին շեղ։ Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր